Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կամ-կամի առաջ ենք՝ ազգովին

Կամ-կամի առաջ ենք՝ ազգովին
21.09.2023 | 21:29

Մեր անկախությունը մսխեց ու մեզ ծնկի բերեց տարիներով ընտրատեղամասերում վազվզող ուսուցիչը՝ բոլոր ժամանակներում:

Օրվա իշխանության համար ընտրատեղամասերում վազվզող սուտի լավ տղեն:

Համայնքապետարաններում տարբեր իշխանությունների համար ընտրական ծառայություններ մատուցած աշխատակիցը:

Սեփական մաշկը փրկող դասախոսը:

Պետության նկատմամբ ծառայությունն իշխանության կամակատարության հետ շփոթող ուժայինը:

Սփյուռքից մեզ հայրենասիրություն սովորեցնող մեր ազգականը:

Կեղծ մտավորականը:

Հարկայինից վախեցող խանութպանը:

Մի քանի կուսակցություն փոխած համայնքապետը:

ՀՀՇ-ից ՀՀԿ-ական ու նույն ճարպկությամբ ՔՊ-ական դարձած դպրոցի տնօրենը:

Այգու ոռոգման հարցը զինվորի կյանքից կարևոր համարող գյուղացին...

Այս անողնաշարավորների ամբողջությունը տարիներ շարունակ եղավ դերակատար ու եղանակ ստեղծող մեր հայրենիքում, ինչի հետևանքով հայրենիքը երես թեքեց մեզանից։

Այժմ կանգնած ենք պետականության մայրամուտի առաջ, և պատմության դասագրքերում ոչ թե ցեցի պես երկիրը քայքայող այս երևույթների մասին են գրելու, այլ այս արհավիրքը կասեցնել չկարողացող թուլամորթ ազգի։

Կա՛մ համազգային դիմադրությամբ կանգնեցնում ենք այս խայտառակ մայրամուտը, կա՛մ որպես պետություն ու ժողովուրդ հանձնվում թուրքական յաթաղանին։

Գերասիմ Վարդանյան

Դիտվել է՝ 5250

Մեկնաբանություններ